
Մառնեուլիի շրջանի Մարեթ գյուղի 3 բնակչի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին ասում են Մառնեուլիի քաղաքապետարանից:
Ըստ տեղեկության, բոլոր երեք վարակվածները նույն ընտանիքի անդամներ են, ովքեր բնակվում են Մարեթ գյուղում: Այս պահին համաճարակաբանները տեղում աշխատում են, ուսումնասիրվում են աղբյուրները և վարակվածների սերտ կապերը:
Մի քանի շաբաթ է, ինչ Մառնեուլիի շրջանում կորոնավիրուսի նոր դեպք չէր գրանցվել: Մարտի 23-ից մայիսի 18-ը շրջանում գործում էր խիստ կարանտինային ռեժիմ: