
Մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 616 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 281 761 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 31 947 թեստավորում, որից 20 364-ը հակամարմինների թեստով, 11 583-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 268 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 273 167 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 5 մարդ, ընդհանուր՝ 3 778:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.93 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.74%, վերջին 7 օրվանը՝ 1.61%: