Մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 171 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 280 472 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 14 298 թեստավորում, որից 8 547-ը հակամարմինների թեստով, 5 751-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 272 601 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 765:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.20 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.66%, վերջին 7 օրվանը՝ 1.60%: