Մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 382 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 276 067 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 27 167 թեստավորում, որից 18542-ը հակամարմինների թեստով, 8625-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 313 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 269 006 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 3 665:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.41%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.52%, վերջին 7 օրվանը՝ 1.34%: