
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթիի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին ընթանում են հետազոտական աշխատանքներ:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, այն ժամանակ, երբ աղջիկը Չինաստանից վերադարձել է, կորոնավիրուսն աձանագրված էր միայն Վուհանում: Նրա խոսքով, այս պահի դրությամբ նշված վիրուսը չի հաստատվել որպես կորոնավիրուս:
Դեռևս անհայտ է, թե կոնկրետ ինչ վիրուսով է վարակվել Չինաստանից ժամանած Վրաստանի քաղաքացին: