Հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 361 484 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 30 469 թեստավորում, որից 15 944-ը հակամարմինների արագ թեստով, 14 525-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 861 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 347 653 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 5 228:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.15%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.43%, վերջին 7 օրվանը՝ 2.45%: