Հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 773 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 360 828 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 37 923 թեստավորում, որից 20 636-ը հակամարմինների արագ թեստով, 17 287-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 575 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 346 792 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 5 211:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.04%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,42%, վերջին 7 օրվանը՝ 2.49%: