Կորոնավիրուսի հունիսի 22-ի տվյալները

Հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 914 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 360 055  է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 11 059 թեստավորում, որից 5205-ը հակամարմինների արագ թեստով, 5854-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 635 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 346 217 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 5 199:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.27%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,43%, վերջին 7 օրվանը՝ 2.55%: