
Հոկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 410 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 623 830-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 516 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 594 669 մարդ։
Վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 9 134:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.9%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.53%, վերջին 7 օրվանը՝ 5.31%: