
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ անձի մոտ, ով վերջին երեք հաստատված դեպքերի հետ կոնտակտ է ունեցել: Այսպիսով կորոնավիրուսով վարակման դեպքերը Վրաստանում հասան 34-ի:
Մարտի 17-ի դրությամբ կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է և կազմում է 1008:
Ստացիոնար վերահսկողության տակ է 64 մարդ: