Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է երեքով. այժմ հաստատված 73 դեպք կա:
Նշենք՝ մարտի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ՝ վարակվածների թիվը 70 էր, ժամը 13։00-ի դրությամբ՝ 67 էր, իսկ առավոտյան՝ 5 նոր դեպք էր հաստատվել:
Մասնագետները Վրաստանում կորոնավիրուսի պիկին սպասում են 3 շաբաթից, քանի որ պիկ լինում է առաջին արձանագրված դեպքից մոտավորապես 7-8 շաբաթ անց: