
Վրաստանում ապրիլի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 14-ով, հասնելով՝ 148-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:
Երկրում աճել է նաև ապաքինվածների թիվը, որոնք այս պահի դրությամբ 27-ն են:
Կարանտինային գոտում այս պահին գտնվում է 5392 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 319 պացիենտ: