Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում վիրուսի տարածման դեպքերի կտրուկ աճ չի գրանցվել։
Գաբունիան այսպես է գնահատել հուլիսի 10-17-ը Վրաստանում կորոնավիրուսով վարակման 7 812 նոր հաստատված դեպքերը։
Ըստ Գաբունիայի՝ Omicron-ի ընթացքը բնութագրող ախտանիշներն են՝ քթից հոսքը, հազը, ջերմաստիճանի բարձրացումը, ընդհանուր թուլությունը և փորլուծությունը։
Փոխնախարարի խոսքով, հաշվի առնելով ընտանեկան բժշկի ցուցումները՝ վիրուսի բուժումը պետք է շարունակել տնային պայմաններում՝ առանց լրացուցիչ հետազոտությունների ու հոսպիտալացման։
«Սրանք այն ախտանշաններն են, որոնք կարող է ունենալ մարդը մրսածության և գրիպի դեպքում. նման դեպքերում լրացուցիչ հետազոտություն և հոսպիտալացում անհրաժեշտ չեն»,- ասել է Գաբունիան։