Կորոնավիրուսի դեղամիջոցի կիրառումն սկսվել է

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ Վրաստանում սկսվել է կիրառվել կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված «Պաքսլովիդ» դեղամիջոցը, որով միայն մի քանի հիվանդ է բուժվում։ 

Ըստ Գաբունիայի՝ պացիենտը սկզբում դեղորայքն ընդունում է բժշկի հսկողությամբ։ 

«Այս դեղորայքի օգտագործումը սկսվել է անցյալ շաբաթ: Եթե ​այնպես պատահի, որ դեղորայքն ընդունելու ժամանակ հիվանդի հոսպիտալացնելու կարիք առաջանա, ապա հիվանդանոցի բժիշկը կգնահատի պացիենտի վիճակը, որից հետո կորոշի շարունակել դեղորայքի ընդունումը, թե ոչ»,- պարզաբանել է Գաբունիան։

Ավելի վաղ՝ փոխնախարարը հայտարարել էր, որ կորոնավիրուսը բուժող «Պաքսլովիդ» դեղամիջոցից հիվանդները կoգտվեն անվճար։ Գաբունիան միևնույն ժամանակ նշել էր, որ այս դեղամիջոցը չի վաճառվի դեղատներում։  

Կարդացեք նաև՝ 

Գաբունիան՝ «Պաքսլովիդ» դեղամիջոցի կիրառման, համաճարակային իրավիճակի և պատվաստումների քարոզարշավի շարունակության մասին