Ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1551 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 307 401 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 29 487 թեստավորում, որից 11 878-ը հակամարմինների արագ թեստով, 17 609-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 878 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 288 816 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 4 077:
Դրականության ցուցանիշը՝ օրական 5,26 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4,39%, վերջին 7 օրվանը՝ 4.63%: