Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1578 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 305850 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է` 27 373 թեստավորում, որից 13 217-ը հակամարմինների արագ թեստով,14 156-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 909 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 287938 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 4060:
Դրականության ցուցանիշը՝ օրական 5.76%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝4.19%, վերջին 7 օրվանը՝4.48%: