
Ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 499 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 282 260 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 28 712 թեստավորում, որից 17 922-ը հակամարմինների թեստով, 10 790-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 437 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 273 604 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 3 785:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.74 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.75%, վերջին 7 օրվանը՝ 1.64%: