Կորոնավիրուսի 16 նոր դեպքից հետո Մեստիայի մունիցիպալիտետը փակվեց

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկրում այսօրվա կորոնավիրուսի նոր դեպքերի պատճառով Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում գտնվող Մեստիայի մունիցիպալիտետ ելումուտը արգելվեց: 

Կառավարության տեղեկատվությամբ՝ Մեստիայի մունիցիպալիտետի գյուղերում՝ Ուշգուլիում և Լենջերիում ստեղծված բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով սահմանվում են մի շարջ սահմանափակումներ՝ այդ թվում խիստ կարանտինային: Արգելվում է տեղաշարժվել ինչպես դեպի Մեստիայի մունիցիպալիտետ, այնպես էլ Մեստիայի մունիցիպալիտետից դուրս: Տեղաշարժի արգելքը վերաբերում է նաև մունիցիպալիտետի գյուղերին:

Մեստիայում, Ուշգուլիում և Լենջերիում աշխատելու իրավունք ունեն միայն դեղատները, բանկերը, սննդամթերքի խանութներն ու բացօթյա սննդի կետերը:

Հարկ է նշել, որ Մեստիայի մունիցիպալիտետը Վրաստանի առաջատար տուրիստական կենտրոններից է և այս սեզոնին բավականին մարդաշատ է: Հաշվի առնելով այս փաստը՝ Մեստիայի մունիցիպալիտետը լքող զբոսաշրջիկները պարտադիր կարանտին կանցնեն:

Վերջին 24 ժամվա ընթացքում Մեստիայում 16 նոր կորոնավիրուսի դեպք է արձանագրվել, որոնք եղել են 1 հաստատված դեպքի կոնտակները: Այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ 25 նոր դեպք է գրանցվել:

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge