Հունիսի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 879: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 մարդ: Ընդհանուր հաշվով՝ վարակը երկրում հաղթահարել է 704 մարդ, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը 14 է:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 2795 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 252 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:
Եթե օրական գրանցվի 50-70 դեպք, կմտածենք որոշ միջոցներ խստացնելու մասին. Գամղրելիձե