
Մայիսի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 638: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայք էջում:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 8 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 317 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 10 մարդ:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4896 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 444 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 311 պացիենտ: