
Վրաստանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է արձանագրվել, 5 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը:
Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1117 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 917:
Կարանտինի ռեժիմում է 6 186 մարդ:
Հարկ է նշել, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածներից 2-ը բուժաշխատողներ են: Վարակվածներից 4-ը բեռնատար մեքենաների վարորդներ են, 3-ի աղբյուրը Լիլոյի շուկան է, 1-ինը՝ Գաչիանին, հիվանդներից մեկի աղբյուրն անհայտ է:
Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։