Սեպտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 455 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 572 948-ն են:
Նախօրեին կատարվել է 36 151 թեստ, որից 19 693-ը՝ հակամարմինների, 16 458-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4 427 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 531 764 մարդ:
Վարակից մահացել է ևս 58 մարդ, ընդհանուր՝ 8 035 :
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.79%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.48%, վերջին 7 օրվանը՝ 7.69%։