
Սեպտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2185 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 11 339-ն են:
Նախօրեին կատարվել է 31 216 թեստ, որից 19 877-ը՝ հակամարմինների, 5 975-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2010 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 580 891 մարդ:
Վարակից մահացել է ևս 40 մարդ, ընդհանուր՝ 8 884:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 7.0%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.32%, վերջին 7 օրվանը՝ 5.96%։