Սեպտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 663 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 607 155-ն են:
Նախօրեին կատարվել է 13 277 թեստ, որից 7 302-ը՝ հակամարմինների, 5 975-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 383 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 578 881 մարդ:
Վարակից մահացել է ևս 27 մարդ, ընդհանուր՝ 8 844:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.99%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6,48%, վերջին 7 օրվանը՝ 6.01%։