Սեպտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 597 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 605 360-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 189 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 573 542 մարդ:
Վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 8 787։
Դրականության 14 օրվա ցուցանիշը կազմում է 6.62%, վերջին 7 օրվանը՝ 6,17%։