Սեպտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2016 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 600 412-ն են:
Նախօրեին կատարվել է 29 798 թեստ, որից 16 852-ը՝ հակամարմինների, 12 946-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2024 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 567 797 մարդ:
Վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 8 664:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.77%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6,92%, վերջին 7 օրվանը՝ 6.48%։