
Սեպտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 470 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 598 396-ն են:
Նախօրեին կատարվել է 34 250 թեստ, որից 22 726-ը՝ հակամարմինների, 11 524-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 243 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 565 773 մարդ:
Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 8 621:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.21%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.06%, վերջին 7 օրվանը՝ 6.65%։