
Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Սեպտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3886 դեպք: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 553 697-ն են:
Նախօրեին կատարվել է 52 162 թեստ, որից 30 129-ը՝ հակամարմինների, 22 033 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4 103 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 497 517 մարդ:
Վարակից մահացել է ևս 74 մարդ, ընդհանուր՝ 7 482 :
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7,45%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9,99%, վերջին 7 օրվանը՝ 9,36%։