Փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 455 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 584 454-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 18 206 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 447 969։
Վարակից մահացել է ևս 41 մարդ, ընդհանուր՝ 16 022:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 22.9%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 29.17%, վերջին 7 օրվանը՝ 26.71%: