Փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 101 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 565 769-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 14 764 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 422 540։
Վարակից մահացել է ևս 45 մարդ, ընդհանուր՝ 15 933:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 25.48%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 30.65%, վերջին 7 օրվանը՝ 28.55%: