
Փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 15 644 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 511 800-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 24 110 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 324 172։
Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 15 729:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 29.57%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 32.01%, վերջին 7 օրվանը՝ 30.99%: