Փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 740 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 266 462 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 20 549 թեստավորում, որից 14 802-ը հակամարմինների թեստով, 5 747-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 496 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259 228 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 377 :
Դրականության ցուցանիշը՝ օրական 3,6%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,4%, վերջին 7 օրվանը՝ 2,9%:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: