Փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 19 049 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 480 841-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 18 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 289 168։
Վարակից մահացել է ևս 51 մարդ, ընդհանուր՝ 15 628 :
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 33.7%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 32.01%, վերջին 7 օրվանը՝ 32.19%: