
Փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 028 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 458 093-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 22 517 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 270 759։
Վարակից մահացել է ևս 21 մարդ, ընդհանուր՝ 15 577:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 41,58%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 31,92%, վերջին 7 օրվանը՝ 33,03%: