
Օգոստոսի 27-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1447 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 40 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1190 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6010 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 249 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: Վրաստանի տարբեր շրջանների կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 230 պացիենտ:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: