
Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է արձանագրվել, ապաքինվածների թիվը չի փոխվել: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը:
Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1351 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 1092:
Կարանտինի ռեժիմում է 7597 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 249:
Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։