
Օգոստոսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 23 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1306 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 17 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1085 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 7597 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 261 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: