
Նոյեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1954 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 840 593-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4477 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 783 987 մարդ։
Վարակից մահացել է ևս 47 մարդ, ընդհանուր՝ 11 974:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.59%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.01%, վերջին 7 օրվանը՝ 9.03%: