
Նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 201 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 822 383-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 098 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 763 755 մարդ։
Վարակից մահացել է ևս 64 մարդ, ընդհանուր՝ 11 679:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 12.04%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.15%, վերջին 7 օրվանը՝ 9.19%: