Նոյեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 851 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 814 097-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 530 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 755 229 մարդ։
Վարակից մահացել է ևս 55 մարդ, ընդհանուր՝ 11 553:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.41%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.25%, վերջին 7 օրվանը՝ 8.97%: