
Վրաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 610: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքում:
Կարանտինի ռեժիմում է 5083, հատուկ վերահսկողության ներքո՝ 505 մարդ:
Հատկանշական է, որ աճել է առողջացածների թիվը: 610 վարակակիրներից 269-ն ապաքինվել է, արձանագրվել է 9 մահ: Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 3 հիվանդ: