
Վրաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 604: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքում:
Կարանտինի ռեժիմում է 4887, հատուկ վերահսկողության ներքո՝ 500 մարդ:
Նշենք, աճել է նաև առողջացածների թիվը: 604 վարակակիրներից 240-ն ապաքինվել է, արձանագրվել է 9 մահ: Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 3 հիվանդ: