
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ապաքինվել է 20 մարդ:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 735 դեպք, ապաքինվել է 557 մարդ:
Կարանտինի ռեժիմում է 3076 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 200 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: