
Վրաստանում` վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում գրանցվել է 713 դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:
Միևնույն ժամանակ, մեկ օրում վիրուսից ապաքինվել է 19 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 475-ն են:
Վիրուսից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 քաղաքացի: