
Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 553 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 647 796-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 021 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 623 453։
Վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 16 739:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 2.26%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.65%, վերջին 7 օրվանը՝ 2.89%: