Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 115 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 619 274-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 11 767 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 529 623։
Վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 16 274 :
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 17.77%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 23.53%, վերջին 7 օրվանը՝18.85%: