Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 817 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 644 112-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 017 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 604 595։
Վարակից մահացել է ևս 3 մարդ, ընդհանուր՝ 16 681:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 3.47%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.64%, վերջին 7 օրվանը՝ 4.45%: