Մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 888 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 639 678-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 831 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 594 011։
Վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 16 612:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.11%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 10.92%, վերջին 7 օրվանը՝ 7.54%: