Հունվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 232 079 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 511 թեստավորում, այդ թվում 9300 հակամարմինների թեստով, 5211 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 787 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 2646:
Կարանտինային գոտում է գտնվում 377 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 4012 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 763 պացիենտ: