Հունվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 947 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 059 392-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 550 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 967 585 մարդ։
Վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 14 732:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 22.65%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 13.08%, վերջին 7 օրվանը՝ 16.61%: